• Latest news

Ինչու են տարիքի հետ մարդիկ ավելի դանդաղ շարժվում 

28 ապրիլի, 2024  12:47

Բոուլդերում Կոլորադոյի համալսարանի ինժեներների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, թե ինչու են տարիքի հետ մարդիկ ավելի դանդաղ շարժվում:

Ինչպես նշել է հետազոտության համահեղինակ Ալահա Ահմեդը, ստացված արդյունքները մի օր կարող են բժիշկներին նոր գործիքակազմ տալ մի շարք հիվանդությունների ախտորոշման համար, ներառյալ Պարկինսոնի հիվանդությունը, ցրված սկլերոզը և նույնիսկ դեպրեսիան և շիզոֆրենիան:

Նա և իր գործընկերներն իրենց ուսումնասիրությունը հրապարակել են Journal of Neuroscience ամսագրում:

Հետազոտության ընթացքում գիտնականները խնդրել են 18-ից 35 տարեկան և 66-ից 87 տարեկան մասնակիցների խմբերին կատարել մի խաբուսիկ պարզ խնդիր՝ ձեռքը տանել դեպի էկրանի վրայի նպատակակետը: Վերլուծելով այս շարժումների օրինաչափությունները՝ հետազոտողները պարզել են, որ տարեց մարդիկ, ըստ երևույթին, փոխում են իրենց շարժումները որոշակի հանգամանքներում, որպեսզի պահպանեն իրենց սահմանափակ էներգիայի պաշարները:

Ըստ գիտնականների, վաղուց է հայտնի, որ տարեց մարդիկ ավելի դանդաղաշարժ են, քանի որ նրանց շարժումները պակաս կայուն և ճշգրիտ են: Սակայն այլ գործոններ նույնպես կարող են դեր խաղալ այս գործում:

Վարկածներից մեկն այն է, որ տարեց մարդկանց մկանները կարող են պակաս արդյունավետ աշխատել, ինչը նշանակում է, որ նրանք նույն առաջադրանքները կատարելիս ավելի շատ կալորիա են ծախսում, քան երիտասարդները, օրինակ, մարաթոն վազելիս կամ գազավորված ըմպելիք վերցնելու համար սառնարանին մոտենալիս:

Մյուս կողմից, ծերացումը կարող է նաև մարդու ուղեղում փոխել պարգևատրման համակարգը: Ահմեդը բացատրել է, որ երբ մարդիկ ծերանում են, նրանց օրգանիզմում ավելի քիչ դոֆամին է արտադրվում՝ քիմիական նյութ, որը պատասխանատու է լավ աշխատանքից հետո բավարարվածության զգացման համար: Ենթադրվում է, որ եթե դուք այդ պարգևն այդքան ուժեղ չեք զգում, ապա այն ստանալու հավանականությունն էլ ավելի փոքր կլինի: Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ դոֆամինի արտադրությունն էլ ավելի է նվազում։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել